Լյուդմիլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:
Հարգելի Լյուդմիլա, ավանդի դիմաց հաշվարկված տոկոսներից բանկը եկամտային հարկի պահում չի կատարում: Դուք պետք է հաշվարկեք տոկոսները (10%) և արտացոլեք հաշվետվության մեջ: