Կազմակերպությունը տենդեր է շահել

Աստղիկ․

Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նախ պետք է տեսնեք այդ տենդերի պայմաններում իրավունք ունեք ենթակապալառուի միջոցով կատարել շինարարությունը։

Tigran

1 գնման հրավերում տեսեք կա իրավունք նման չափով ենթակապալի պայմանագիր կնքելու ու չափը, պայմանները այնտեղ նշվում են: Շրջհարկը 5 տոկոս է

Աննա

Իսկ 15 միլիոնի, թե՞ 1 միլիոնի համար է հարկ վճարելու։

Tigran

1 միլիոնի համար եք հարկ վճարելու, եթե ենթակապալի պայմանգիրը կնքեք, սակայն աշխատանքների արդյունքների արձանագրությունների ու կատարողների ընդունող կողմ էլ եք հանդես գալու: Ենթակապալի մասին պետք է նաև այդ մասին տեղեկացնեք պատվիրատուին,այդ մասին պետք է գրված լինի գնման հրավերում։

Ալլա

Քանի որ շրջհարկի դաշտում եք աշխատում, և հարկվում եք 5 տոկոսով, առանց հաշվի առնելու կատարված ծախսերը, ապա հարկը վճարելու եք 15 մլն դրամից։

Արթուր

Հարգելի Աստղիկ, ընդհանրապես նման գործարքների դեպքում նպատակահարմար է ընտրել այլ հարկային դաշտ, քանի որ, Ձեր բերված թվերով օրինակը դիտարկելով, շրջանառության հարկը կկազմկի 15 մլն * 5 % = 750 000, իսկ Ձեր “աշխատած” գումարը 1 000 000 է (ներառյալ այլ ծախսեր)։

Այո, շրջանառության հարկը հաշվարկվելու է ամբողջ գումարից՝ 15 մլն դրամից։

karine

Եթե Ձեր շահած տենդերի պայմանները թույլ կտան այլ կազմակերպության միջոցով կատարել շինարարությունը, ապա կառաջանա 750000 դրամի շրջանառության հարկ։