Արտակ.
Ողջույն:
Բանկում վճարում կատարելուց հետո ՊԵԿ-ի համակարգով դիմել ենք նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց մի քանի ամիս հայտը անպատասխան թողնելուց հետո հիմա դա ընդհանրապես չի երևում ՀԴՄ դիմումների բաժնում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես և ում է պետք դիմել կատարված վճարումը հետ ստանալու համար, քանի որ նոր սերնդի ՀԴՄ, կարծես, առաջիկայում չեն էլ տրամադրվելու, ու նորից դիմելու իմաստ չկա:
Դիմում եք ՀԴՄ-ների ՊՈԱԿ՝ դիմումով, Ձեր գումարը փոխանցում են բանկային հաշվին, ես էլ եմ արել: Ձեր անդորրագիրը անպայման պետք է ներկայացնեք: