Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Ես կարծում եմ, եթե կադաստրային գրանցում կա և կոմունալ վճարումներ կատարելիս նշվում է վճարողի անունը (կազմակերպության անունը), ապա կարող եք ծախս ճանաչել, բնականաբար` չնվազեցվող:

hayk

Բարև, հարգելի կոլեգաներ: Չե՞ք ասի, թե ինչու չնվազեցվող:

կարինե

Քանի որ որպես բաժանորդ էլ. ցանցում մնացել է ֆիզ. անձը, այդ մասով փոփոխություն չի կատարվել, միգուցե ես սխա՞լ եմ մտածում: