Քրիստինե. Հարգելիներս, կազմակերպությունը 2010թ-ին վաճառել էր իրեն պատկանող ավտոմեքենան կանխիկ 540 000 դրամով ֆիզ.անձին, որի համար տրամադրել է վերջինիս ՀԴՄ կտրոն: Արդյո՞ք իրավունք ուներ ՍՊԸ-ն նման ձևով գործարք անելու: Կիսվել՝ Նման նյութեր՝ ՍՊԸ ցանկանում է վաճառել շինությունը ֆիզ. անձի ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր Հաշիվ ֆիզ. անձի անունով
ՍՊԸ-ն միանշանակ իրավունք ունի նման գործարք կատարելու, եթե իհարկե ավտոմեքենայի մնացորդային արժեքը ցածր չէ 540000 դրամից:
Մեքենան ամբողջությամբ ամորտիզացվել է, գնվել է 2003թ. 4400 $-ին համարժեք դրամով, իսկ վաճառվել 2010թ:
Այդ դեպքում Ձեր գործարքը լրիվ օրենքի սահմաններում է:
Ձեզանից շնորհակալ եմ:
Իսկ ինչու՞ պետք է մնացորդային արժեքը պակաս չլինի վաճառքի գնից: