Arsine.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի
Կանխավ շնորհակալություն:
Հուլիս ամսվա հաշվարկի մեջ պետք է ներառվի այդ ճշգրտող հարկային հաշիվների գումարը, մասնավորապես հաշվարկի 16.3 Ա տողում նշվում է գործարքի գումարը, իսկ 16.3Բ տողում` ԱԱՀ – գումարը, որի արդյունքում կնվազի ԱԱՀ-ի դեբետը, այսինքն 17Ա տողի գումարը: Մատակարարման վայրը նշվում է նույն հասցեն, որտեղ մատակարարվել էր:
1. Եթե ստացել եք ճշգրտող հարկային հաշիվներ օգոստոս ամսվա մեջ, համապատասխան տվյալները պետք է արտացոլեք օգոստոս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում: Չկա նախորդ ժամանակահատվածի հաշվարկը ճշտելու անհրաժեշտություն: Փոփոխվել է նաև ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, որը թույլ է տալիս իրականացնել համապատասխան ճշգրտումները այն հաշվետու ժամանակահատվածում, երբ եղել է ճշգրտումը:
2. Ճշգրտող հաշիվը՝ ապրանքի վերադարձի հաշիվ է և “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” պետք է գրվի ապրանքը վերադարձնողի հասցեն, այսինքն այն հասցեն, ուր դուք մատակարարել եք ապրանքը: