Կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել

Վազգեն.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Այո, կարող է, հաշվառումը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով:

Ալլա

Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:
Այսինքն՝ վճարման փաստը այստեղ դեր չի խաղում, կարևորը՝ սահմանված կարգով վավերացնելն է:

Anushik

Այո, կարող է հաշվանցել, եթե սահմանված ժամկետում վավերացրել է:

Վազգեն

Շնորհակալ եմ

Tigran

Այո, կարող եք հաշվանցել, եթե ստորագրել եք հաշիվը միչև հաշվարկի ներկայացման ժամկետը:

Իննա

Այո, վճարումն այս պարագայում էական չէ:

Գայանե

Այո, վճարումն այս պարագայում էական չէ։