Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել

Աննա.

Ասացեք խնդրեմ` դեկրետային գումարը չեմ ստացել նախատեսած ժամանակին, մոտ մեկ տարի հետո կազմակերպությունը գնացել է սնանկության և ճանաչվել է սնանկ։ Լուծարված կազմակերպությունը չունի ո’չ սեփականություն, ո’չ հաշիվներ, որպեսզի սնանկության գործով կառավարիչը գումար հատկացնի։ Ի՞նչ տարբերակ կա այդ գումարը ստանալու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է այդ հարցը շուտ բարձրացնեիք, մեկ տարի անցել է, արդեն կազմակերպությունը լուծարված է, չեմ կարծում, որ հնարավոր է ինչ-որ բան անել։

Tigran

Խորհրդակցեք որևէ բանիմաց փաստաբանի հետ,կարող էիք անգամ սնանկության վարույթի սկսվելուց ձեր պահանջը ներկայացնեիք,իսկ օրենքն ասում է.
Հ. 46 1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
հ.85 1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:
2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
3. Սույն հոդվածով սահմանված պահանջները ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացվելու դեպքում բավարարման ենթակա չեն:

Anna

Հարկերը պետության նույն պես վճարված չեն։ Շնորհակալություն