Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
Հարգելի Հ.Ա., եթե ընկերությունը հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով, ապա առաքման գրքի առկայության անհրաժեշտություն չկա: Սակայն Ձեր հարցում նշել եք, որ ընկերությունը “իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ”: Տեղափոխման դեպքում լրացվում է ելքի ապրանքագիր կամ տեղափոխման բեռնագիր կամ նմանատիպ փաստաթուղթ, որը պետք է գրանցվի առաքման գրքում:
Հարգելի Արման, առաքման գիրք տվյալ հասցեի համար չկա, քանի որ ի սսկզբանե նպատակ չի եղել այդ հասցեից որևէ տեղափոխում կատարելու, սակայն քանի որ սխալ ապրանք է ստացվել կամ ավել, դրանք ետ են ուղարկվել վաճառողին կամ ընկերության գործունեության այլ հասցե (շինարարական գործունեություն է): Ի՞նչ հարկային հետևանք կամ վարչական պատասխանատվության միջոց կարող է առաջացնել առաքման գիրք չունենալը և առաքումներն ու տեղափոխումները չգրանցելը: