Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ավետիս

Հարգելի Հայկ, նվազագույն շահութահարկի վճարումները չկատարելու համար հաշվարկվում է տույժ օրական 0,15 տոկոսի չափով, պետք է հաշվարկեք հետևյալ ձևով` նվազագույն շահութահարկի գումարը X մարտի 15-ից մինչև վճարում կատարելու օրը ընկած օրերի թվով X 0,15 տոկոս: Ինչ վերաբերում է Ձեր ասածին (նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում), ստուգման ընթացքում կարձանագրեն և ավելի մեծ գումարներ կառաջանան, ուստի որքան շուտ վճարեք, այնքան լավ: