Ն.
Հարգելիներս, Սփյուռից ստացել եմ 22.02.2011 և 14.04.2011 վճարման հաշիվ և հավելված, որոնց մեջ նշված է գումար ներառյալ ԱԱՀ: Տնօրենն իր անունով կանխիկ փոխանցել է 17.08.2011: Սփյուռը մեզ չի տվել հարկային հաշիվ: Կարո՞ղ եմ այդ գումարը որպես վարչական ծախս համարել, առանձնացնել 226 հաշիվը և ԱԱՀ հաշվարկում ներկայացնել այս եռամսյակում այդ գնումը, քանի որ վերոնշյալ վճարման հաշիվներն ու հավելվածը ինձ մոտ հայտնվել են հենց վերջերս:
Նշեմ, որ դիմեցի Սփյուռին հարկային հաշվի ստացման համար, նրանք ինձ պատասխանեցին, որ հարկային հաշիվը տրամադրում են պամանագրի ժամկետը լրանալու օրը, որը արդեն լինում է նոյեմբեր ամսին: Այսինքն ինձ մոտ լինում է տրված կանխավճար, որն արդեն չի ներկայացվի 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի 16-րդ տողում, այլ կներկայացվի ու կհաշվանցվի միայն 4-րդ-ում:
Ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը: