Արման.
Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Դե իհարկե համարվելու է ԱԱՀ վճարող, քանի որ եթե լիցենզիաների պետ. տուրքը երբ գերազանցում է 100.000 դրամը, կազմակերպությունը դառնում է ԱԱՀ վճարող:
Այս դեպքում խոսքը գնում է մեկ լիցենզիայի պետ. տուրքի մասին, իսկ այն կազմում է 80000 դրամ: Իմ կարծիքով դուք ԱԱՀ վճարող չեք: