Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:

1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tax Consulting LLC

Հարգելի Արսինե,
համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝
հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող՝ փաստաթղթերով հիմնավորված բնական ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓՈՎ՝ դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ: ՀՀ Կ 20 դեկտեմբերի 2012 թվականի N 1594-Ն Որոշումով սահմանել է փաստացի այլ կորուստների կարգը և չափը: Տվյալ կարգի 5-րդ կետով սահմանվել է, որ Փաստացի այլ կորուստներն առաջանում են նաև՝ սննդամթերքի, դեղերի (դեղանյութերի) և օրգանական ծագում ունեցող այլ հումքի (նյութերի), ապրանքների (արտադրանքի) ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԺԱՄԿԵՏԸ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է նշված փաստացի այլ կորուստների չափով, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ 1 ՏՈԿՈՍԸ (ՏԱՐԵԿԱՆ): Նշված դեպքերում փաստացի այլ կորուստները համախառն եկամտից նվազեցվում են, եթե նյութական արժեքները փաստացի ոչնչացվել են (հարկ վճարողի կամ այլ կազմակերպությունների կողմից) կամ որպես երկրորդական հումք (մակուլատուրա, մետաղի ջարդոն և այլն) հանձնվել են այլ կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին, պետական մարմիններին): Կարգի 5-րդ կետում նշված դեպքերում փաստացի այլ կորուստները փաստաթղթավորվում են՝
1) հարկ վճարողի և (կամ) այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի), և (կամ) պետական մարմինների կողմից կազմված նյութական արժեքների թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ, որի հիման վրա կատարվում է այդ նյութական արժեքների դուրսգրումը, և՝
2) դուրսգրման ենթակա և (կամ) դուրս գրված նյութական արժեքների՝
ա. ոչնչացման մասին հարկ վճարողի կողմից կազմված ակտի կամ արձանագրությամբ, եթե նյութական արժեքների ոչնչացումը կատարվել է հարկ վճարողի կողմից ինքնուրույն, կամ՝
բ. ոչնչացման մասին հարկ վճարողի և այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի կողմից կազմված ակտի կամ արձանագրությամբ, եթե նյութական արժեքների ոչնչացումը կատարվել է այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի մասնակցությամբ, կամ՝
գ. հանձնման-ընդունման ակտով կամ հաշիվ-ապրանքագրով, եթե նյութական արժեքները հանձնվել են այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին:
Նյութական արժեքների ոչնչացման փաստաթղթերում նշվում են՝
1) նյութական արժեքների ոչնչացման օրը, ամիսը և տարեթիվը.
2) նյութական արժեքների ոչնչացման վայրը.
3) նյութական արժեքների ոչնչացման ձևը.
4) ոչնչացված նյութական արժեքների անվանումը.
5) ոչնչացված նյութական արժեքների քանակը.
6) ոչնչացված նյութական արժեքների արժեքը.
7) նյութական արժեքների ոչնչացմանը մասնակցող անձանց անունը, ազգանունը և ստորագրությունը:

Նշված դեպքերում փաստաթղթերը (ակտ կամ արձանագրություն, հանձնման-ընդունման ակտ կամ հաշիվ-ապրանքագիր) ստորագրվում են հարկ վճարողի, այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կամ պետական մարմինների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ այդ անհատ ձեռնարկատերի) և (կամ) նրա կողմից լիազորված (գրավոր կամ ի պաշտոնե) անձի (անձերի) կողմից:

Ինչպես նաև ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում՝ մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում (հիմք՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը):