Աղասի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը.
Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով:
Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:
Այո, իրավունք ունի քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատող, ով իր համար որոշակի ժամանակահատվածում կկատարի դետալների համակցման աշխատանք:
Այո, և պայմանագրում անպայման նշելով` որ ժամանակահատվածի համար է և ինչքան է վճարվելու: