Գայանե.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:
Նախ ի՞նչ հարկով եք հարկվում: Այդ գումարը դիտում եք եկամուտ և հարկվում եք որ դաշտում որ աշխատում եք այդ հարկով:
Իսկ ՍՊԸ-ն հարկման ո՞ր համակարգում է գործունեություն ծավալում:
Քնարիկ ջան, շրջ. հարկով ենք աշխատում, այսինքն՝ 5 տոկո՞ս է հարկվելու, եթե օրինակ տարածքը վարձակալությամբ ենք վերցրել՝ միջոցառումը իրականացնելու համար, նվազեցվու՞մ է 5 տոկոսից:
Եթե վարձակալությամբ եք վերցրել ֆիզ․ անձից տարածքը, ապա պետք է վճարեք 10 % եկամտահարկ, իսկ եթե կազմակերպությունից, ապա հարկեր չեք վճարում։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցության վճարին, ապա դա դիտարկվում է որպես այլ գործունեությունից եկամուտ և հարկվում 5 %: Հիմնավորված ծախսերը ՁԵզ անհրաժեշտ է շահույթը, շահաբաժինը հաշվելու համար։
Եթե ֆիզ․ անձի հետ է վարձակալությունը, 165 ձևն եք ուղարկում, իսկ եթե ֆիզ. անձ չի, հաշվետվություն այդ մասով չունեք։
Մասնակցության վճարների համար էլ պիտի հանձնեք շրջ․ հարկի հաշվետվությունը։
Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: