Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:
Հարգելի Աննա, նախ նշեմ, որ ընդհանրապես տվյալ սահմանափակման դեպքում Դուք չեք կարող գումարը մասնատել 300 000 – ական դրամների, քանի որ խոսքը գնում է “միանվագ գործարքի” մասին, այսինքն` գործարքը (հաշիվ-ապրանքագիրը և այլն) պետք է մեծ չլինի 300 000 – ից:
Սակայն կոնկրետ Ձեր դեպքում “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի հոդված 6-ի 3-րդ կետի համաձայն կիրառվում է բացառություն:
Շնորհակալություն, Արմեն, պատասխանի համար: Իսկ դրամարկղից վճարման դեպքում ի՞նչ ձևակերպումեն տալիս:
Իսկ դրամարկղից վճարման դեպքում ի՞նչ ձևակերպումեն տալիս:
Հարգելի Աննա, դեբետում պետք է նշել, թե ինչ նպատակով է գնվել հումք` վաճաքի համար, թե այլ:
Հարգելի Աննա, մենք նույնպես ապրանքներ ենք ձեռք բերում անհատ գյուղացիներից և վաճառում ենք ԱԱՀ-ով ,խնդրում եմ ասացեք` դուք ձեռքբերման ակտերով եք դրանք ձևակերպում և ունե՞ք պայմանագրեր իրենց հետ, թե՞ ոչ:
Շնորհակալություն: