Rip.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա, առուվաճառքի պայմանագրում գինը նշելով 10 810 000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ հաշվել է 1 201 100 դրամ եկամտահարկ և վճարել է բյուջե: Իրավունք ունե՞ր կազմակերպությունը եկամտահարկի նշված գումարը որպես ծախս ծախսագրեր, թե՞ ոչ:
Ընդհանուր առմամբ այո, բայց հասկանալի չէ` որ գումարից ու ինչ դրույքաչափով եք հաշվարկել եկամտահարկը և ինչու այդպես: Եթե պայմանագրի գինը 10 810 000, ապա եկամտահարկը կազմում է 10% => 1 081 000, որը հարկային գործակալը պահում է վաճառողից և փոխանցում բյուջե: Իսկ վճարման գումարը կազմում է 10 810 000-1 081 000=9 729 000:
Եթե դուք վճարել եք 10 810 000, ապա պայմանագրի գինը պիտի նշված լինի 12 011 110:
Ամեն դեպքում օրենքով սահմանված կարգով ծախս է ճանաչվում պայմանագրի ամբողջ գինը (ներառյալ եկամտահարկը):
P.S.
Կամ ճիշտ ձևավորեք հարցը կամ փոխեք պայմանագիրը:
Կարծում եմ այդ տեխնիկան կազմակերպության համար հանդիսանում է հիմնական միջոց, հետևաբար եկամտահարկի գումարը պետք է ներառել հիմնական միջոցի սկզբնական արժեքում և ծախսագրել մաշվածության հաշվարկման միջոցով:
Համաձայն եմ Համլետի հետ, իսկ եթե տեխնիկան ձեռք է բերվել վերավաճառքի համար (այսինքն ապրանք է), ապա կծախսագրվի վաճառքի ժամանակ: Ամեն դեպքում պետք է ներառեք ինքնարժեքի մեջ անկախ նրանից, թե այդ տեխնիկան ինչի համար է ձեռք բերվել: