Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս:
Շնորհակալություն:
Դիտարկեք որպես հիմնական միջոց:
Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի՝ դիտարկեք որպես ծախս:
Կդիտարկվի որպես հիմնական միջոց: Եթե մինչև 50 000 ՀՀ դրամ է, նվազեցվում է միանգամից:
Անշուշտ դրանք ավելացվում են հիմնական միջոցների ցանկին՝ դիտարկվելով որպես ծախս:
Եթե 50 000 դրամը գերազանցում է, ապա պետք է դիտարկել որպես հիմնական միջոց, հիմք՝ Հարկային օրենսգիրքը, հոդված 121:
Ձեռք բերված գույքը պետք է դիտարկեք որպես հիմնական միջոց և ներառեք հիմնական միջոցների ցանկում, իսկ ծախսագրումը կատարեք համաձայն Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի:
Ցանկացած ձեռք բերված գույքը պետք է դիտարկեք որպես հիմնական միջոց՝ համաձայն Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի, և ներառեք հիմնական միջոցների ցանկում, իսկ ծախսագրումը կատարեք համաձայն նաև Ձեր կազմակերպության քաղաքականության, որտեղ պետք է հստակ նշված լինի, թե Դուք որ մեթոդով եք հաշվարկելու ամորտիզացիան։
Առաջնորդվեք «Հիմնական միջոցներ» ստանդարտով, եթե Ձեր նշած գույքը բավարարում է հիմնական միջոցի ճանաչման չափանիշին, ապա դիտարկեք որպես ՀՄ, եթե ոչ, ապա՝ ծախս: Օրինակ՝ եթե Ձեր քաղաքականությունն է տարին մեկ անգամ փոխել հյուրանոցի հեռուստացույցները, ապա այն հիմնական միջոց համարվել չի կարող, քանի որ օգտագործվելու է մեկ տարի, այն կդիտարկվի որպես պաշար և տարեվերջին այն կծախսագրվի: