Անդրանիկ.
Ողջույն:
Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել… Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես… Ի՞նչ կլինի որ:
Եթե վճարվելիք գումարը դուրս է գալիս բալանսից, ապա ինչ պետք է կոպիտ ասած ներս գա բալանս, եթե ոչ այդ ավտոմեքենան: Ուստի գրանցեք ավտոմեքենա բալանսում:
Բարև Ձեզ, Անդրանիկ:
Եթե ՍՊԸ-ն մեքենա է գնել, որից հարկ է վճարվում, ապա անպայման պետք է հարկը վճարվի և գրանցվի հիմնական միջոցների ցանկում` հակառակ դեպքում չվճարված` թաքցրած հարկի մասով խնդիր կունենաք: Մեքենան կարող եք ձևակերպել որպես հիմնական միջոց, բայց դրա հետ կապված ոչ մի ծախս հետագայում ցույց չտաք: