Լևոն.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:
Կանխավ շնորհակալություն:
Դուք կարող եք միակողմանի գնման ակտով շուկայից ձեռք բերել ապրանքներ առանց եկամտային հարկ վճարելու: Նայեք “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետը: Իսկ 639 հրամանը վերաբերում է, երբ կազմակերպությունից կամ ԱՁ-ից եք ապրանք ձեռք բերում:
Միակողմանի գնման ակտով` 11% շուկայական ձեռքբերումը վերաբերվում է ԱԱՀ-ով հարկվող կազմակերպություններին, իսկ այստեղ շրջ. հարկով հարկվող կազմակերպություն է:
Ոչ մի բան չեք կարող անել, պարզապես ստուգման ժամանակ առաջին անգամ վարչական կգրվի, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում մինչև այդ տարվա սկզբից շրջանառության 5%-ի չափով տուգանք, իսկ երրորդ անգամ ավտոմատ մտնում եք ԱԱՀ-ով հարկման դաշտ:
Նախքան այս 1% փոփոխությունը դեռ շրջ. հարկով աշխատող անձինք կարող էին ձեռք բերել առանց որևէ փաստաթղթի հիմնավորման, բայց այժմ պարտավոր են ձեռք բերել փաստաթղթով և հարկվել 1%-ով, իսկ դրա չլինելու դեպքում արդեն կենթարկվեն վարչական պատասխանատվության: