Անի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է միջնորդ կազմակերպությանը, որը համագործակցում է Yandex տաքսիի հետ: Աշխատում են առանց պայմանագրի, անկանխիկ վճարումներով: Մատուցված ծառայության դիմաց չկա հ/ա, բայց կա հաշվետվության ձև հենց իրենց ծրագրից, որը պետք է ուղարկվի հարկային, որ կարողանանք եկամուտը ցույց տալ: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ տարբերակով պետք է ուղարկեմ հարկային, որ դա երևա իրենց մոտ:
Ենթադրում եմ, որ Դուք շրջ. հարկ վճարող եք, շրջ. հարկի հաշվետվությունով, սակայն Դուք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք իրենց, որ երևա՝ Ձեր եկամուտը անկանխիկ է, ՀԴՄ-ով չի:
Եթե գործունեությունը բավարարում է այս պայմանին՝ «բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը», ուրեմն Դուք զրոյական դրույքով եք ԱԱՀ վճարող համարվում: Դրա համար մինչև ամեն ամսվա 20-ը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնեք 203 ձևը, որի 12-րդ տողում պետք է նշեք Ձեր ստացած եկամուտը: Պետք է նաև ունենաք միջնորդ գործունեության պայմանագիր: