Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։
Դա ձեր ներքին վարման մատյանն է, դրա վարման կամ չվարման համար տուգանք չի կիրառվում հարկային տեսանկյունից։
Շնորհակալություն հարգելի Ալլա, այդ նույն մատյան-տեղեկագրի մեջ նաև ամորտիզացիոն հաշվարկներն են եղել։ Դա ևս տուգանքի չի՞ հանգեցնի:
Ժամանակին տալիս էին թերթում հայտարարություն, որ կորել է այսինչ տիպի փաստաթուղթը/թղթերը, համարել՝ անվավեր: Հաշվի առնելով, որ այդ մատյանը կորել է երևի հայտություն տաք ազդարար.ամ (azdarar.am) կայքում կամ թերթում ու կատարեք գույքագրում, քանի որ այդ տվյալները հիմք են ծառայել նաև ամորտիզացիոն հաշվարկների համար:
Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի՛ Տիգրան, նշված մատյան-տեղեկագրում ներառվում էր նաև ձեր նշած ամորտիզացիոն հաշվարկը, քանակ, գումար մուտք-ելք, հիմնական միջոցներ։ Արդյո՞ք չենք տուգանվի։
Հնարավոր է, դրա համար եմ գրել՝ հայտարարություն տվեք: