Կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր

Ariana.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Է

Հարգելի Ariana, եկամտահարկի հրահանգում օրինակ 9-ում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում և անձնական նվազեցում պիտի արվի և եկամտահարկ պիտի պահվի ըստ սանդղակի: Գործատուի սոց պիտի պահվի, իսկ 3% նվազեցում չի արվում: Հաշվետվություններում պիտի ցույց տրվի այդ գումարը և պահված հարկերը:

Marshal

Հարգելի Ariana, կապ չունի` քանի օրով, եթե նա ձեր համար աշխատանք է կատարել, տվյալ դեպքում` բեռի փոխադրում, ուրեմն և սոց, և եկամտահարկ պետք է հաշվարկել և վճարել, հաշվետվություններով ցույց տալ որպես այլ աշխատողի վճարում: Եթե նրանից ապրանք գնեիք, կվճարեիք միայն եկամտահարկ:

Ariana

Հարգելի Է, Հարգելի Marshal, շնորհակալ եմ օգնության համար: Մի հարց էլ, եթե կարելի է “ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ” ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Ճի՞շտ եմ հասկացել: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը “Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին” պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր:

A.T.

Հարգելի Ariana, քաղ. իրավական պայմանագրով աշխատողից 3% չի պահվում, իսկ եթե խոսքը վերաբերվում է աշխատանքային պայմանագրով աշխատողին, ապա կազմակերպությունը նրանից պահում է 3% սոցը և վճարում, այնպես որ ֆիզ. անձը չի կարող հրաժարվել:

Ariana

Շնորհակալ եմ բոլորից բովանդակալից պատասխանների համար: