Կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով

Nune.

Խնդրում եմ պատասխանեք մի հարցի. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով, և տաբելի մեջ կարո՞ղ եմ նշել բոլոր օրերը 8 ժամով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էլեն

Հարգելի Նունե, համաձայն
ԱՕ Հոդված 142.
Աշխատաժամանակի ռեժիմը
2. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:

Այսինքն, կազմակերպությունը կարող է աշխատել 6-օրյա գրաֆիկով:

Ինչ վերաբերվում է տաբելին, ընդհանուր աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից` ԱՕ Հոդված 139: Կարող եք 5օր նշել 7 ժամով, իսկ 6-րդ օրը` 5ժ ( 5*7=35,1*5=5, 65+5=40)

Շողիկ

Եթե հիմնական աշխատողը ֆիզ. արձակուրդից հետո գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, նրա տեղը ժամանակավոր աշխատողը, որն ունի 8 ամսվա աշխատանքային ստաժ և նույնպես գտնվում է ֆիզ. արձակուրդում, ֆիզ.արձակուրդից հետո կարո՞ղ է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից: Կանխավ շնորհակալություն:

Nune

Շնորհակալություն: