Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:
Երբ կազմակերպությունը կմատուցի ծառայությունը, այն ժամանակ ել կծախսագրեք, իսկ հիմա ձեր տված կանխավճարը 224-252, որից հետո կանխավճարը կփակեք մատուցած ծառայությունների դիմաց /օրինակ713-521/ առաջացաց 521 կտ պարտքով /521-224/, իսկ փոխառությունը ձեր համար եկամուտ չի, ընդամենը պարտավորությունա, որը պետք է վերադարձնեք, համաձայն պայմանագրի, իսկ եթե տոկոսով է՝ ուրեմն տոկոսը պետք է ձևակերպեք ծախսերով:
Դրամաշնորհը եկամուտ է, իսկ փոխառությունը ակտիվի ստացում է, որոշակի գումար վճարելու դիմաց: