Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur.

Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում.
1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման:
2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ հարգելի Արթուր,
1. աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, ըստ էության, հնարավոր է պայմանագրի ցանկացած կետ համաձայնագրով փոխել: Պարզապես այդ փոփոխությունները պետք է լինեն հիմնավորված և բխեն 2 կողմի շահերից: Մասնավորապես աշխատավարձի պարագայում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի, աշխատանքի վարձատրության չափը համարվում է աշխատանքի էական պայման, և գործատուն այն կարող է իր նախաձեռնությամբ փոխել արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում: Հակառակ դեպքում աշխատանքի վարձատրության պայմանի փոփոխումը պետք է լինի ոչ թե գործատուի նախաձեռնությամբ, այլ փոխադարձ համաձայնությամբ, բնականաբար, աշխատողի համաձայնությունը պետք է լինի ապացուցելի և փոփոխությունն էլ տրամաբանական (այսինքն, տրամաբանական լինի, որ նման փոփոխություն կարող է բխել աշխատողի շահերից):

2. Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա, ինչպես հասկացա, անհրաժեշտ է որպեսզի աշխատակիցը հիմնական պաշտոնի հետ մեկտեղ համատեղությամբ զբաղեցնի նաև մեկ այլ պաշտոն: Տվյալ դեպքում պետք է պարզապես կնքել երկրորդ աշխատանքային պայմանագիր, նշել, որ այդ պայմանագիրը համարվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր, իսկ աշխատանքի վարձատրության չափը կամ այն որոշելու ձևը նշել ինչպես հարմար եք գտնում: Քանի որ դա արդեն նոր պայմանագիր է, ապա համաձայնագրի կարիք այլևս չկա:

Artur

Շնորհակալություն, Աննա ջան: