Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի:
Կանխավ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Տարբերություն չկա, ՀԴՄ ֆիսկալները նույնպես մուտքագրվում են դրամարկղ` ՄՕ-ով որպես իրացումից հասույթ: Սակայն հ/ա դեպքում ցանկալի է ՄՕ գրել, ձեևակերպել հասույթ:
221 611
251 221
hh_poghosyan շնիկ mail.ru

Պ.Արթուր

Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է…….

nune

եթե առաքման գիրք եք լրացրել հդմ չպետք է խփեք,