Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:
Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում դա կդիտարկվի որպես փոխկապակցված անձանց միջև գործարք, որի պատճառով կզրկվեք միկրոբիզնեսի համակարգում գործելու հնարավորությունից, օրենքով ամրագրված է: Ավելի լավ չէ ձևակերպեք վարձու աշխատող, որի դեպքում կարող եք վճարել գործարքային կամ ժամավճարով աշխատավարձ՝ օրենքով սահմանված նվազագույն չափերից ոչ պակաս չափով:
Դուք կարող եք ուղղակի աշխատակցին գրանցել, այս դեպքում Ձեր մոտ կառաջանա 5 000 դրամ եկամտային հարկ + 2,5 % սոցիալական վճար, եթե սոց․ վճար կատարող է, + 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Գրանցելով ուղղակի քաղ․ ծառայություն, դա ռիսկային է, եթե, օրինակ, լինի մաքրման աշխատանքներ կատարող ընկերություն, որը Ձեր պահանջով մաքրման աշխատանքները պետք է իրականացնի, դա նորմալ կլինի, բայց, օրինակ, մաքրուհու հետ կնքել քաղ․ իրավական պայմանագիր, դա նորմալ չի, և կրկին նույն հարկերն եք վճարելու, իմաստ չկա։