Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ

Էդգար.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե ճիշտ եմ հասկանում, ուզում եք ձեռք բերված նյութերի պահեստ մուտքը և ելքագրումները.
նյութերի մուտքը՝ դ-տ 221, կ-տ 252, նյութերի ձեռքբերման ԱԱՀ-ն՝ դ-տ 221, կ-տ 524, եթե ներսում են նյութերը օգտագործվելու, ապա՝ ելքը՝ կ-տ 221, դ-տ 811:

Ալլա

Նյութերի մուտքը՝ դ-տ 216, կ-տ 521
նյութերի ձեռքբերման ԱԱՀ-ն՝ դ-տ 261, կ-տ 521
իրացման դեպքում՝ դ-տ 221, կ-տ 611
իրացման ԱԱՀ-ն՝ դ-տ 221, կ-տ 5243
իրացված նյութերի դուրսգրում՝ դ-տ 711, կ-տ 216
ներքին օգտագործման դեպքում՝ դ-տ 811, կ-տ 216

Էդգար

Հարցս երևի լիարժեք չեմ ներկայացրել, այն վերաբերում է կատարված ծախսերին (վար, ցանք, սերմ, վառելիք, աշխատավարձ և այլն կապիտալացվում է 715 հաշվով), այնուհետև բերքահավաք, պահեստ մուտքագրում և իրացում։ Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան

Էդգար, լավ է, որ գրեցիր, սակայն օգտվիր մեր գրածներից, սերմը, վառելիքը նյութեր են, իրացումը 615 հաշվով է, նաև այս հաշիվները պետք է կիրառես՝ 116 «Կենսաբանական ակտիվներ», 211-7 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ», 215 «Արտադրանք», 527 աշխատավարձի ձևակերպման հաշիվն է, 524-ը՝ հարկերը: Եթե կարիք լինի հաշվային պլանից օգտվելով ասենք, երկար կլինի բոլորը շարադրելը: Լավ է, որ ԱԱՀ-ով ես գործում, մինչև 2024թ. շահութահարկից ազատված ես: Անգամ մեր ժամանակների գիրք չգտա, որ ներկայացնեմ, հին կա, բայց հաշվային պլանով չի, գրեք, հնարավորինս կօգնենք: