Lusine.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Եթե փոխանցումով է կատարվել վճարումը, և հաշիվ ապրանքագիր է դուրս գրվել, ապա ՀԴՄ-ն պարտադիր չէ:
Հառգելի Լուսինե, համաձայն իրավական ակտերի մասին օրենքի հոդված 42 “1. Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:” Սակայն հարկային օրենսդրությամբ ոչ-մի սահմանում չկա: Միայն Առևտրի և ծառայությունների մասին օրենքի 6 հոդվածում կա այսպես արտահայտություն “2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս…” : Այսպիսով, վճարման եղանակը կապ չունի (եթե ՀԴՄ չկա, կարելի է դրամարկղ մուտքի օրդեր դուրս գրել): Կարևոր է ունենալ մատակարարման պայմանագիր և սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվ: Եթե նույնիսկ ակտը գրվի, դատարանում կշահեք: