Կազմակերպությունը զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել՝ կազմակերպությունը պետք է զբաղվի արտասահմանից ապրանքների ներմուծմամբ, կասե՞ք՝ ինքնարժեքի հաշվարկի համար ի՞նչ տվյալներ են պետք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշվարկի հարց է, կախված է ապրանքից, ներմուծման երկրից, տեղափոխման ծախսերից, մաքսազերծումից, քանակից: Ստանդարտ ելակետային տվյալները դեռ բավարար չեն հաշվարկի համար, կան նաև լրացուցիչ հաշվարկի տարրեր:

Ամիկում

Ապրանքների ձեռք բերման սկզբնական փաստաթղթերը՝ հաշիվ-ֆակտուրաները: Այն անհրաժեշտ է և մաքսազերծման և ինքնարժեքի հաշվարկի համար:

Ալլա

Ձեռք բերման հաշիվը, բեռնափոխադրման հաշիվը, մաքսային հայտարարագիրը/ԲՄՀ/։
Այլ կերպ ասած, ըստ ստանդարտի՝
Պաշարների ձեռք բերման ծախսումները ներառում են ձեռք բերման գինը, ներկրման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը ետ վերադարձման, կոմիսիոն վճարները, ինչպես նաև տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման և այլ ծախսումները, որոնք ուղղակիորեն կապված են ապրանքների ձեռք բերման հետ և պաշարները ներկա գտնվելու վայր և վիճակի բերելու հետ կապված այլ ծախսումներ։

AnnaYen

Այն բոլոր տեսակի ծախսերը, որոնք կունենաք փաստաթղթերի տեսքով, ապրանքի ներմուծման համար ինքնարժեք են հանդիսանալու որպես ապրանքի ձեռք բերման սկզբնական փաստաթղթեր: