Արմինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:
Արմինե ջան, “էլ. հաշվետվություններում” ԵՏՄ գործարքների դարան կա, էնտեղից հանձնում եք “Ներմուծման հարկային հայտարարագիր” և “Ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն”: Մեկ էլ չմոռանաք յուրաքանչյուր ներմուծմանը հաջորդող ամսվա 10-ը ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, որի համար նախօրոք պետք է գրանցվել Զեյթունում գտնվող գրասենյակում (Ոստիկանության շենքի դիմաց):