Նարինե.
Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենք,
Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.
2) այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.
3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար.
4) այն գործարքների մասով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը (ներառյալ` շրջանառության հարկով, արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքները).
5) այն գործարքների մասով, որոնք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, ազատվում են ԱԱՀ-ից.
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-192-Ն)
Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:
Ի լրումն Արա Ա-ի ասեմ, որ այսպես կոչված առանց ԱԱՀ հաշիվները կարող եք դուրս գրել էլեկտրոնային եղանակով` պայմանագիր կնքելով հարկայինի հետ: