Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում, հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Այդ ընթացքում վճարվել են սոց. ապ. վճարները և ներկայացվել են հաշվետվություններ: Ուզում ենք դիմում գրել հարկային տեսչություն կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Կարող եմ արդյոք հիմնադրին (տնօրենին) ազատել աշխատանքից, որպեսզի ազատվենք անիմաստ պարտականություններից: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Աննա, այո, կարող եք ազատել տնօրենին, բայց ոչ հիմնադրին: Հիմնադիրը պաշտոն չէ, այլ բան է, եթե հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Լրացուցիչ հարցերի պատասխաններ կարող եք գտնել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի N 9 պարզաբանման մեջ: