Anna.
Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:
ԱԱՀ հաշվարկում արտացոլվում է 16.Ա շրջանառության մեջ: Ներմուծման ժամանակ տրանսպորտային ծառայության գումարը մաքսային մարմինների կողմից ավելացվում է ապրանքի ինվոյսային արժեքին և ձևավորվում է մաքսային արժեք, որից էլ հաշվարկվում է 20 % ԱԱՀ-ը: Հաշվապահորեն ձևակերպվում է հավելյալ ծախսերով: