Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Zvart

Եթե կան ՀԴՄ կտրոնները, ապա բացի առհաշվի հաշվետվությունից հարկավոր է կազմել ՀԴՄ-ին կից թուղթ, որտեղ կգրվեն Ձեր տվյալները, տնօրենի ստորագրությունն ու կնիքը, գնված ապրանքների անվանումը, քանակը, միավորի գինը, արժեքը, եթե ներառում է ԱԱՀ, ապա ԱԱՀ-ի տողն առանձին, ՀԴՄ կտրոնի տվյալները: Կազմելուց հետո ՀԴՄ կտրոնը կարեք ՀԴՄ-ին կից թղթին և այդ երկուսը միասին կցեք առհաշվի հաշվետվությանը:
Եթե ՀԴՄ կտրոնները չեն պահպանվել, ապա պիտի կազմեք Գնման Ակտ, որից պահվում է 11% այլ եկամտահարկ:

Գևորգ

Հարգելի Անժելա, եթե ունեք ՀԴՄ կտրոն, ապա գնման ակտ կազմելու կարիք չկա:
Սակայն ՀԴՄ կտրոնին կից կազմեք մի փասթաթուղթ, որտեղ նշված լինի ապրանքների անունը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ինչպես նաև ձեր և դիմացի կազմակերպության տվյալները, կտրոնի համարը և ամսաթիվը, կարճ ասած` հֆ: Այդ 3 փաստաթուղթը (ՀԴՄ, հֆ, առհաշիվ) բավական կլինի, որպեսզի հիմնավորեք ձեր ծախսը: