Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Գայանե ջան, 877000/12/21*20 այս բանաձևով հաշվարկիր:

Արմինե

Պետք է գումարեք արձակուրդ գնալուն նախորդող բոլոր տասներկու ամիսների աշխատավարձերը(եթե լրիվ ամիսներ են,եթե ոչ գումարել միայն լրիվ ամիսների աշխատավարձերը) բաժանեք 12-ի,հետո բաժանեք 21-ի և բազմապատկեք արձակուրի օրերի քանակով:

Նարինե

Բարև Ձեզ Գայանե ջան
21-ով Կարդացեք ԱՕ 195 հոդված

Անահիտ

21-ով, 30.4 միայն բյուլետենի հաշվարկի համար:

Մարինե

Քանի որ աշխատողը արձակուրդ է գնացել ԱՕ-ի փոփոխություննեն ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետք է կիրառել 21 գործակիցը:

Ժաննա

ՀՀ ԱՕ-ի փոփոխություններից հետո մոռացեք 30.4 գործակիցը: