Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով

Մարիաննա.

Բարև ձեզ, կանխավ շնորհակալություն հարցիս պատասղանելու համար: Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, սակայն ես ցանկանում եմ 2012թ. հունվարից աշխատել առանց ԱԱՀ: Խնդրում եմ օգնեք ինձ այդ հարցում: Ի՞նչ ընթացակարգով պետք է դա լինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Samvel

ԱԱՀ վճարողների ցուցակը նշված է ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածում:

Andranik

Հարգելի Մարիաննա, դուք ավտոմատ կերպով 2012թ հունվարի 1-ից ԱԱՀ վճարող չեք համարվի, եթե նախորդ օրացուցային տարում իրականացված`
սույն oրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել
58,35 միլիոն դրամը, տվյալ oրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար: Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաեւ ԱԱՀ-ին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հաuույթը:
Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`
ա) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող
անձի նկատմամբ կամ
բ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա
ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի
տարեկան գումարը uահմանված է 100 հազար դրամ կամ ավելի, կամ
գ) այն կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում
է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը եւ ավելի մասը
(բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), կամ
դ) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք
կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին)
պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի,
կամ
ե) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք
կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին)
պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիuացող այն ֆիզիկական անձին, որին
միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք
կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ
որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի
կարող տարածվել, կամ
զ) այն առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի
կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ
ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց
օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման եւ տոկոսների ստացման)
հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից
ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում
առեւտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների
ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն
80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի.
է) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն
օրենքի 6 հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության և սույն հոդվածի համաձայն`
ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող
շրջանառության մասով: