Տիգրան. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն սույն թվականի հունվարի 8-ին աշխատող է ընդունել աշխատանքային պայմանագրով: Ի՞նչ պետք է անել` էլեկտրոնային եղանակով գրանցել, թե՞ անհատական տիտղոսաթերթ ներկայացնել սոց. ապ: Կիսվել՝ Նման նյութեր՝ Կազմակերպությունը ընդունել է նոր աշխատող Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել Եռամսյակային հաշվետվություններ Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի
Տիգրան ջան, երկուսն էլ պիտի ներկայացնես, թե էլեկտրոնային, և թե սոցի անհատական հայտ: Առայժմ մեկը մյուսին կապ չունեն:
Տիգրան, անհատական հաշվետվությունները առայժմ սոց. ապ-ը ընդունում է, երեկ եմ հանձնել, հանգիստ գրեք և հանձնեք, մինչև տեսնենք` մեր գլխին ինչ է գալիս:
Շատ շնորհակալ եմ, Նազենի ջան, իսկ դրա ֆայլը կարո՞ղ եք ուղարկել:
Տիգրան ջան, պետք չի ներկայացնել սոցապին հաշվետվություն: Միգուցե քեզանից ընդունել են, Նազենի ջան, որովհետև պարապ են մնացել 🙂