Նանա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք: Տարվա վերջի դրությամբ ընկերության պահուստային կապիտալը կազմել է 10 000 000 դրամ, ընկերությունը նաև ունեցել է հիմնադրից վերցրած փոխառության գումար` 10 000 000 դրամ, հաշվետու տարվա վնասը 16 000 000, 9 600 000 վնասը փակել եմ պահուստային կապիտալի հաշվին, մնացած 6 400 000 դրամը փոխառության գումարի հաշվին: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ հարկային հետևանք կարող է դա ունենալ: Լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ: Առհասարակ նման դեպքերում ինչպես են վարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Շահութահարկի մասին օրենքով եկամտից չնվազեցվող ծախս է.
հոդված 16 է) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից:
Նանա, սա քո հաջորդ հարցի պատասխանն է, կներես …