Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:
Ուրեմն կամ ինքնարժեքի հաշվարկն է սխալ կատարվել, այսինքն ինքնարժեքի մեջ չի ներառվել մաշվածության արժեքը, կամ պետք է հիմնական միջոցների մի մասը ժամանակավորապես շահագործումից հանել և դրանց համար չհաշվել մաշվածություն: