Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:
Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
Կարող եք փոխառություն ձևակերպել, հիմքը դնել փոխառության պայմանագիր, իսկ դրա մասնակի կամ լիվ մարումը կարող եք կատարել և բանկից, և դրամարկղից:
Կարող եք մուտքագրված գումարը ձևակերպել որպես երկարաժակմետ փոխառություն, որի համար որպես հիմք պետք է կազմեք փոխառության պայմանագիր: Իսկ փոխառության մարումը կարող եք կատարել դրամարկղից:
Կարող եք փոխառություն ձևակերպել` դտ2521 կտ5131, և վերադարձնելուց` դտ5131 կտ2511: