Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

AKVA.

Հարգելի հաշվապահներ, նախօրոք շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ցանկանում եմ աշխատանքում և կյանքում միայն վերելքներ, առողջություն և սեր:

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ տալու ժամանակ ֆիզ. անձանցից երբ գնում ենք արել կամ պայմանագրով վարձել ենք նրանց միայն բեռնափոխադրում անելու համար, նրանց նույնպես նշում ենք եկամտահարկի տարեկան տեղեկանքում, թե՞ միայն հիմնական աշխատողներին: Կարո՞ղ եմ օգտվել Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից: Ինչքանով ես իմ կարդալուց հասկացա, չնայած յուրաքանչյուր աշխատողի վճարել եմ 380000 դրամ, որը գերազանցում է 250000դ, սակայն նրա հարկային գործակալ հանդիսանում եմ ես, կարծում եմ պետք չէ նրանց ներառել Հայտարարագրում:
Ձեր կարծիքը խնդրեմ: Եվ մի հարց էլ` արդեն կարո՞ղ ենք այդ տեղեկանքը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի AKVA, Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքին, երբ ֆիզ. անձինք իրենք են հայտարարագրում իրենց եկամուտները: Իսկ տեղեկանքում չեն ներկայացվում այն եկամուտ ստացած ֆիզ. անձինք, որոնց եկամուտները փոքր են 32500 * 12 = 390 000 – ից: