Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե իմ տան հասցեում մեկ ուրիշին թույլ տամ ՍՊԸ բացի, այսինքն՝ իմ տան հասցեն դառնա նրա ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, դա իր մեջ որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել: Ես ինչ-որ ձևով պատասխանատու՞ եմ նրա գործունեության համար:
Ինչքան ես գիտեմ՝ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն գրանցվում է ՍՊԸ-ի հիմնադրի գրանցման վայրի հասցեում: Այսինքն՝ մեկ ուրիշը չի կարող Ձեր տանը ՍՊԸ-ի իրավաբանական հասցե գրանցել, եթե նա՝ ՍՊԸ-ի հիմնադիրը, գրանցված չէ Ձեր տանը:
Հնարավոր է, որ խնդիրներ չլինեն՝ նայած թե ում հետ գործ ունեք, ամեն դեպքում հասցեն Ձերն է…
Նույն հարցն եմ ուզում տալ: Իմ դեպքում բացվելու է զբոսաշրջության ընկերություն, որի հիմնադիրը և իր գրանցման հասցեն Ռուսաստանի Դաշնությունում են, այդ պատճառով խնդրել է իմ հասցեով գրանցել: Արդյո՞ք ես պատասխանատու եմ լինելու, սա վտանգավոր չէ՞, ի՞նչ խորհուրդ կտաք:
Շնորհակալ եմ: