Հասմիկ.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 – ի 23 % – ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:
Հարգելի Հասմիկ, 1996 թվ.-ից հետո՞ է ծնվել:
1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:
Հարգելի գործընկեր, ուրեմն Ձեր աշխատողը ծնվել է1996թ-ին և համաձայն ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 81. կետ 5 -ի.
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:
Դա 1996թ-ից հետո ծնվածների հաշվարկից եք օգտվել:
Շնորհակալություն պատասխանների համար: