Դավիթ.
Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Հարգելի Դավիթ,այո դրամարկղի գիրքը պարտադիր է,ինչպես նաև աշխատանքային գրանցամատյանը,քանի որ ՍՊԸ-ն պետք է գրանցի վարձու աշխատող,առնվազն տնօրեն պետք է ունենա,աշխատողների համար պետք է կազմես ընդունման հայտ իր տիտղոսաթերթով և ստաժի ձևաթուղթ: Դու նաև պետք է վիճ. գրանցես կազմակերպությունը,հաշվետությունները տալու ես առաջին եռամսյակն ավարտվելուց հետո,մինչև եռամսյակը հաջորդող ամսվա 20-ը սոց ապահով. վճ. հաշվ.,ԱԱՀ և տեղեկանք եթե նախապես որոշել եք ԱԱՀ-ով աշխատել և մինչև երկրորդ ամսվա 1-ը եկամտահարկի հաշվ.
Barev Dzez!Dzez hetarqrox @ntacik harcerov harcerov xndrum enq grel armenian.accountants շնիկ gmail.com hasceov kam ajceleq mer ej@
http://groups.to/armenianaccountants/
Harganqnerov
Դավիթ քանի որ դու միայն ծառայություն էս մատուցում, ապրանքներ չես վաճառում, ապա քեզ միայն դրամարկղի գիրք է անհրաժեշտ..