Ծառայությունների արտահանում

Ժաննա․

Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն պատրաստվում է հեռահար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել Գերմանիայի Դաշնության Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ (ֆիզիկական անձը Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում ունի Մշտական կացության իրավունքի փաստաթուղ) ։ Ի՞նչ հարկեր (ԱԱՀ և/կամ շահութահարկ, եկամտային հարկ) պետք է վճարի հայկական ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտի կողմից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 պետք է վճարի հայկական ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում հնարավոր է ԱԱՀ-ն լինի 0, կախված է գործնեության տեսակից, շահութահարկ պետք է վճարեք, եկամտային հարկ, սոցվճար ,դրոշմանիշային վճար,եթե կա գրանցված աշխատող, ոչ ռեզիդենտի կողմից անհրաժեշտ է այդ մասին պայմանագիր,

Ժաննա

Հարգելի Տիգրան, ծառայությունը մատուցելու է Գերմանիայի ռեզիդենտը ՀՀ ՍՊԸ-ին։

Tigran

ուրեմն եկամտային հարկ պետք է ՍՊԸ-ն վճարի որպես հարկային գործակալ,կամ պայմանագրով այդ հարցը նշեք, ինքը ձեզ ինվոյս պիտի ներկայացնի որի հիման վրա վճարեք, հաշվի առեք նաև գերմանիայի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրույթները

Ժաննա

Շնորհակալություն, եթե կոնվենցիայի 7 հոդվածի 1 կետը ճիշտ եմ հասկացել, ապա եկամտային հարկը նույնպես չենք վճարելու?

Tigran

կարող եք նաև դիմել ՊԵԿ, որ այդ հարցում ճիշտ գործեք

Ժաննա

Շնորհակալություն, դիմել եմ, բայց դեռ չեն պատասխանել