Ծառայության մատուցում ֆիզ. անձին

Նառա․

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և կատարում է շինաշխատանքներ։ Մատուցել է ծառայություն ֆիզ անձի համար, ֆիզ անձը կատարել է փոխանցում կազմակերպության հաշվին։ Ինչպե՞ս պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիրը ծառայության մատուցման գծով, որպեսզի հնարավոր լինի նաև ներկայացնել համապատասխան շրջհարկի հաշվետվությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Նառա, դուրս եք գրում հաշվարկային փաստաթուղթ, որի ներքևի մասում գրում եք ֆիզ. անձի տվյալները, ապաավելի ներքև ծառայության անվանումը և գումարը:

Tigran

գրում եք ֆիզ.անձի անձնագրային տվյալները,հասցեն, կատարված աշխատանքի մասին, չափի միավորը/ները եթե մի քանի աշխատանք են,գումարը ընդհանուր կամ ըստ տարրերի/տողերի,

Նաօա

Այսինքն՝ ե-ինվոյսինգով հաշիվ ապրանքագիր դուրս չի գրվու՞մ։

Tigran

գրում եք,ոչ մի տարբերություն,հենց ֆիզ անձին՝իր տվյալներով,

Tigran

հաշիվ ապրանքագիր չէ,ծառայության մատուցման կամ աշխատանքի կատարման հաշիվ վավերագիր

Նառա

Այսինքն՝ ե-ինվոյսինգով հաշիվ ապրանքագիր դուրս է գրվում ֆիզ. անձի տվյալներ բաժինը և բանկային հաշիվը լրացնելով և ֆիզ. անձը ստորագրում է ձեռագիր ստորագրությամբ։

Tigran

այո,2 օրինակ թղթային, իրեն տրամադրեք իր թղթային տարբերակը,իսկ ձեր օրինակը ստորագրված պահեք ձեր մոտ հիմք,

Նառա

Բայց ծրագրում դա չի մնու՞մ որպես չստորագրված փաստաթուղթ։

Tigran

այո,պետք է ստորագրեք,

Նառա

և ոնց 2 կազմակերպությունների միջև է, նորից նույն կերպ շրջհարկի հաշվարկում այդ գումարը ներառում եմ և համապատասխան հարկը փոխանցում, ճի՞շտ է, այսինքն՝ տարբերություն չկա։

Tigran

այո,դա էլ է հասույթ, ինչ տարբերություն,