Ծառայության մատուցման վայր

Արթուր.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս։ Այո, առաջանում է ԱԱՀ՝ ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումից: Հուլիսի 1-ից մինչև 300000 դրամը շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները կարող եք առհաշիվ անձի միջոցով կատարել:

Անահիտ

Եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում, միակողմանի գնման ակտի դեպքում 20% եկամտային հարկ պետք է վճարեք։

Ալլա

Ծառայության մատուցման վայրը Հայաստանի տարածքում է, պետք է ինքնահաշիվ գրեք, եթե ԱԱՀ վճարող եք:

Արթուր

Բարև Ձեզ, Արթուր։ Կարող եք ծանոթանալ ՀՕ հոդված 39․ Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը

1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝

4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները ․․․

ա. արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքներ և համանման այլ ծառայություններ

Նշեմ նաև, որ ինքնահաշիվ գրելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, եթե համարվում եք ԱԱՀ վճարող։ Այդ դեպքում դուրս կգրեք ինքնահաշիվ ոչ ռեզիդենտի անունից, սակայն որպես մատակարար կազմակերպություն կնշեք Ձեր կազմակերպությունը, և այստեղ կառաջանա ինչպես ԱԱՀ կրեդիտ, այնպես էլ ԱԱՀ դեբետ։

Karine։

Եթե ԱԱՀ վճարող եք պետք է գրեք ինքնահաշիվ և ծառայության մատուցման վայրը ՀՀ է։ Առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։