Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Samvel

Ռուզաննա ջան, եթե ծառայության դիմաց վճարվել է, ուրեմն ծառայությունն արդեն մատուցված է եղել, իսկ եթե մատուցված չի եղել, ո՞նց են տուգանել չմատուցված ծռայության դիմաց (հդմ) կտրոն չտրմադրելու համար, ծառայությունն ապրանք չի, որ հետ վերադարձնեն:
Ի՞նչ ոլորտում եք աշխատում: Ինձ թվում է` Ձեզ իզուր են տուգանել:
Ենթադրենք վարսավիրական ծառայություն է, ո՞նց կարելի է հետ վարադարձնել` կտրված մազերը տեղը կպցնելո՞վ:

Ռուզաննա

Հարգելի Սամվել, ուսումնական կենտրոն է: Երբ վճարումը արվեց, արվեց ոչ լրիվ, դրա համար էլ ՀԴՄ չտրամադրեցի, մեղավոր եմ: Պայմանավորվեցինք , որ ամբողջությամբ կվճարի հաջորդ օրը, որից հետո էլ դասընթացը անցկացվելու էր: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ներխուժեցին հարկային տեսուչները, գումարը ետ վերցրեցին, արձանագրեցին, տուգանեցին, ծառայությունն էլ բնականաբար չմատուցվեց: